ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Իմ մարտի 1-ը, քո մարտի 1-ը, նրա մարտի 1-ը

Իմ մարտի 1-ը, քո մարտի 1-ը, նրա մարտի 1-ը
28.02.2014 | 19:16

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիվանդանոցում է: Երեկ նրա կույր աղիքն են վիրահատել: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վիրահատությունը անխուսափելի է եղել և նշել, որ դժվար թե կարողանա մարտի 1-ի երեկոյան ժամը 9-ին լինել Մյասնիկյանի արձանի մոտ: Փաշինյանի փոխարեն «լեգենդար հրամանատար Սասուն Միքայելյանի» կողքին կլինի իր ավագ որդին: Ֆեյսբուքում մի շարք օգտատերեր` քաղաքացիական ակտիվիստներ, հրապարակախոսներ, հասարակական գործիչներ նախաձեռնել են երթ «Մարտի 1-ին դուրս արի փողոց» խորագրով`ժամը 12-ին: Երթուղին` Մյասնիկյանի արձան- Գր. Լուսավորիչ փողոց-Պարոնյան-Պռոշյան-Բաղրամյան 26: «Մարտի 1-ի հանցագործությունների կոծկումը հանգեցրեց Հայաստանում քաղաքական, տնտեսական, սոցիալական ճգնաժամի առավել խորացմանը, արտագաղթի ծավալների մեծացմանը և արտաքին քաղաքականության ձախողմանը»,-ասվում է նախաձեռնողների հայտարարության մեջ: Հեղինակները դատապարտում են 2008-ի մարտի 1-ի` «մարդկության դեմ իրականացված հանցագործությունը», միջազգային կառույցներից պահանջում են հետևողականություն ցուցաբերել մարտի 1-ի իրադարձությունների «արդյունավետ քննությունը խթանելու» հարցում: Ի վերջո, մարտի 1-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել ՀԱԿ կուսակցությունը:
Երեք տարբեր միջոցառումներ, հարգանքի տուրքի երեք տարբեր արտահայտություններ նույն օրը` իրարից անկախ: Մեկ այլ պարագայում, գուցե, եթե ոչ ուրախալի, ապա ոգևորիչ կլիներ հանգամանքը, որ տարբեր ուժեր, հասարակության տարբեր շերտեր քաղաքական որևէ իրադարձություն նշում են յուրովի, սակայն ոչ մարտի 1-ի պարագայում: Որքան էլ անհեթեթ է, մարտի 1-ը իրականում ոչ թե մոտեցրեց, այլ միմյանցից հեռացրեց ընդդիմադիր դաշտում գործող տարբեր քաղաքական ուժերի: Դաշտը սկսեց դանդաղ ճաքեր տալ, և շահերը բաժանվեցին այնպես , որ մարտի 1-ը թեև դարձավ «իմը», դարձավ «քոնը», դարձավ «նրանը», բայց չդարձավ բոլորինս:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ